Առաջին խորհրդակցությունը՝ Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նախարարին են ներկայացրել իրենց գործունեության շրջանակները, ըստ ոլորտների ընթացող ծրագրերը:
Ծանոթանալով աշխատակազմին և ստորաբաժանումների գործունեությանը` նախարարը նշել է, որ պետք է հետևողական լինել և ավարտին հասցնել ոչ միայն գործող ծրագրերն ու բարեփոխումները, այլև առաջիկայում ձեռնամուխ լինել կառավարության կողմից առաջադրվող նոր ծրագրերին, այն է` բուժօգնույթան ծառայության որակի բարելավում և մատչելիության բարձրացում բնակչության բոլոր խավերի համար:
Ամփոփելով խորհրդակցությունը` նախարարը հանձնարարականներ է տվել աշխատակազմին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը