Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին 

Մոսկվայի ասֆալտչիկների քիլլեր «Կոնչիտան» ահից «վատացավ»

Մերձավոր Արևելք

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Հունվարի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մի աղմկոտ սպանության գործով շրջադարձային դատական նիստ պետք է լիներ: Ակնկալվում էր, որ դատարանը Լիճք գյուղում մանկության ընկերոջը սպանած «Կոնչիտայի» և «հարակից» հինգ ամբաստանյալների պատիժը կխստացնի կամ գործը կուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության…

Խոսքը  Մոսկվայում «ասֆալտչիկություն» անող Լիճք գյուղի խոպանչիներին «նայելու» բիզնեսում ներգրավված անձանց մասնակցությամբ՝ նշյալ գյուղում՝ 2015թ. հունվարի 26-ին կատարված դեպքի մասին է:

Հիշեցնենք, որ Երևանից մեքենաներով Լիճք գյուղ հասած անձինք, ականատեսների աչքի առաջ հաշվեհարդար էին տեսել այդ գյուղի բնակիչներ Արայիկ և Արթուր Իրիցյան եղբայրների նկատմամբ: Նրանցից առաջինին ծեծել էին, իսկ նրան օգնության շտապած Արթուրին՝ սպանել:

Կրակողը համագյուղացին էր՝ «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը: 6 ամբաստանյալներից այժմ միայն նա է անազատության մեջ: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ընդամենը 3 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար:

Այդ ժամկետը լրանում է ս. թ. հունվարի 26-ին, և ակնկալվում էր, որ մինչ այդ՝ երեկվա դատական նիստում կայացվելիք դատական ակտով վերաքննիչը կորոշի նրա պատժի խստացման կամ կալանքի ժամկետը երկարացնելու հարցը՝ բախտակիցների պատժի հետ միասին:

Սակայն պաշտպանական կողմը տապալեց այն՝ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի՝ դատական նիստի արդյունավետ շարունակականությունը պատշաճ չկազմակերպելու, գուցե նաև շահագրգռվածության պատճառով. Համենայնդեպս, մեր տպավորությամբ, նա պասիվ զեկուցողի, դիտորդի դերում էր կամ՝ որպես դատավարության «վարորդ»՝ «կոնուս» «տոռմուզ» անողի:

Նիստը սկսելուց հետո պարզվեց, որ դատարանի կազմում փոփոխություն կա. Ռուզաննա Բարսեղյան, Մխիթար Պապոյան, Արմեն Խաչատրյան կազմից, վերջինիս մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով նրան փոխարինել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Նրա դեմ կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չունեին, սակայն դա կարծես նիստը տապալելու պատրվակ դարձավ Արմեն Գորոյանի պաշտպան Մելքոնյանի համար: Վերջինս նախ 30 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից՝ իբր մյուս պաշտպանների հետ խորհրդակցելու համար, սակայն երբ նիստը սկսվեց՝ ասաց, որ իր պաշտպանյալի հետ է ուզում կարճ խորհրդակցել:

Բայց 20 րոպե առաջ դատարանի դահլիճում հանգիստ նստած Գորոյանը, չգիտես ինչու՝ հանկարծ շտապ օգնության կարիք զգաց: Թեև բժիշկները որևէ ծանր բան չէին արձանագրել, ընդամենը՝ զարկերակային միջին ճնշում, սակայն ոստիկանության ուղեկցող գումարտակի պատասխանատուն դեպքը ծանր ներկայացրեց, ասաց, որ նա չի կարողանում շարժվի և թույլ չտվեց նրան բարձրանալ դահլիճ:

Դատարանը, ստիպված, իր ժամանակը արդեն երկրորդ անգամ ոստիկանության և պաշտպանական կողմի չարդարացված գործելաոճի պատճառով չհետաձգելու համար թույլ տվեց, որ պաշտպանին ուղեկցեն  իր պաշտպանյալի մոտ:

Թեև դա էլ արվեց, բայց դատարանին չհաջողվեց նիստը շարունակել: Մելքոնյանի խոսքով՝ ամբաստանյալը վիճել էր իր հետ և ասել, թե՝ կհրաժարվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբը
Ամենադիտված