Փոխհամագործակցության հուշագիր՝ ՀՀ ՄԻՊ և ՄԱԿ ներկայացուցչի միջև
Հասարակություն
2012թ. հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալենը կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում գրասենյակները կհամագործակցեն Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ։
Կարեն Անդրեասյանի և Դամթյու Դեսալենի ողջույնի խոսքերից հետո լրագրողները հնարավորություն կունենան տալ իրենց հուզող հարցերը, որից հետո կլինի փախստականների խնդիրները լուսաբանող ֆիլմերի ցուցադրում։ Միջոցառումը տեղի կունենա ժամը 14.00-ին ՄԱԿ-ի գրասենյակում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը