«Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ) Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Վարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան 

«Ձիթենու ճյուղ»-ին դեմ հանդես եկողները կոչնչացվեն. Թուրքիան սպառնալիքներ է հնչեցնում

Թուրքիա

 Նախօրեին թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում թիրախ է դարձրել Աֆրին քաղաքում եւ արվարձաններում գտնվող քրդական դիրքերն ու օբյեկտները։

Ինչպես նշել ենք, Անկարան դեռեւս 2017թ. նոյեմբերին էր պատրաստվում ներխուժել Սիրիայի հյուսիս եւ, առաջին հերթին, Աֆրին, որը 2012-ից ի վեր գտնվում է Քրդական ժողովրդի պաշտպան միավորներ ուժերի վերահսկողության տակ։ Հարձակմանը մասնակցել է թուրքական օդուժի 72 կործանիչ, ըստ թուրքական կողմի՝ իրականացնելով 100 հարձակում, նախանշված 113 օբյեկտներից 108-ը ոչնչացվել է։ Գործողությունների նպատակը, որոնք Անկարան անվանել է «Ձիթենու ճյուղ», իր երկրի հարավային սահմանները «ահաբեկիչներից մաքրազարդելն է» հայտարարել։ Ի դեպ, թուրքական ցամաքային ուժերին միացել են նաեւ այդ երկրի բազմակողմանի աջակցությունն ու հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ուժերը։ Քրդական կողմը հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով 10 մարդ է զոհվել, ընդ որում՝ 7 խաղաղ բնակիչ։ Միաժամանակ շեշտել է, որ Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու են իրենց գյուղերն ու քաղաքները։ Պաշտոնական Դամասկոսը, խստիվ դատապարտելով Թուրքիայի ռազմական ոտնձգությունները, սպառնացել է, որ այդ երկրի սահմանները հատող ռազմական ինքնաթիռները թիրախ կդարձնի եւ թուրքական ուժերին կվերաբերվի որպես ագրեսորի։ Իրանը եւս դատապարտելով Թուրքիայի ռազմական գործողությունները, պահանջել է անհապաղ դադարեցնել՝ շեշտելով, որ դրանք հղի են ծայրահեղականների ակտիվացմամբ եւ իրավիճակի վատթարացմամբ։

Ինչպես հայտնի է, «Ձիթենու ճյուղ» գործողությունների համար պատրվակ է հանդիսացել ԱՄՆ-ի գլխավորած հակադաիշական կոալիցիայի կողմից Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ գվարդիա ստեղծելու հայտարարությունը, որի 50 տոկոսը կազմելու են քրդերը։ Այս առնչությամբ բացասական դիրքորոշում էր հայտնել Սիրիան՝ այն համարելով իր երկրի ամբողջականության դեմ ուղղված խայտառակ հարձակում եւ միջազգային օրենքների խախտում։ Իրանի ԱԳ նախարարությունը եւ նախագահ Հասան Ռուհանին եւս հանդես եկան քննադատող հայտարարությամբ։ Ռուսաստանը մտահոգություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսի մի զգալի հատվածի մասնատմանը։

Սակայն, ինչպես սպասելի էր, առավել բուռն էր Թուրքիայի հակազդեցությունը. Անկարան սահմանապահ ուժերի ձեւավորումը անվանեց ահաբեկչության բանակի ստեղծում եւ հայտարարեց, թե նման բան թույլ չի տա եւ կհարձակվի Աֆրինի վրա։ Ստեղծված իրավիճակում Անկարայի սպառնալիքները փորձագետները «կրակի հետ խաղալ» գնահատելով, հիմնականում շեշտում են, որ, առանց ԱՄՆ-ի համաձայնության կամ լռության, Թուրքիան նման քայլի չէր դիմի։

Մյուս կողմից՝ փորձագետներից ոմանք նշում են, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի եւ գաղտնի ծառայությունների պետերը Ռուսաստան կատարած այցի ընթացքում բանակցել են այդ հարցի շուրջ՝ ընդգծելով, որ ստացել են Մոսկվայի համաձայնությունը։ Այսուհանդերձ, Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է վերջ դենել Սիրիայում ռազմական գործողություններին։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այս առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Անդրադառնալով «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջազգային արձագանքներին, նշենք, որ եթե Իրանը միակ երկիրն է, որ դատապարտել է դրանք, ապա Ադրբեջանը միակն է, որ աջակցություն է հայտնել ինքնիշխան երկիր ներխուժելու համար։ Բաքուն նաեւ մաղթել է, որ այսուհետ Թուրքիայի բնակչությունը դավաճանական ահաբեկչության զոհ չդառնա։ Իսկ տարբեր երկրներից առավելապես հնչել են մտահոգություններ։

Գերմանիայի ԱԳ նախարարությունը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի ռազմական գործողությունների առնչությամբ, կողմերին զսպվածության կոչ է արել։ Միաժամանակ նշել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները պետք է ուղղված լինեն այն ուժերի դեմ, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի ահաբեկչական խմբերի ցանկում։ Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է Թուրքիայի հարձակումից հետո Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով արտահերթ նիստ գումարել։

Թուրքիան, փաստորեն, Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունների նոր ճակատ բացելով, միաժամանակ հայտարարել է, որ այն երկրները, որոնք դեմ են «Ձիթենու ճյուղի» գործողություններին, ահաբեկչության հովանավոր են։ Էրդողանը, Սիրիա ներխուժելը անվանելով «ազգային պայքար», նախազգուշացնել է այդ երկրի խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր խմբակցությանը՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցությանը, նշելով, որ եթե երկրի ներսում որեւէ մեկը դեմ հանդես գա «Ձիթենու ճյուղ» գործողությանը, կոչնչացվի։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
Ամենադիտված