Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է. Գերմանիայի դեսպան
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:
Քաղաքապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետագայում ևս արդյունավետ կաշխատի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։
Կարևորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երևան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։
Հանս-Յոխեն Շմիդտը, կիսելով իր տպավորությունները Երևանի և քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ, նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ուղղությամբ։
«Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում»,- նշել է դեսպանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդտը զրուցել են նաև քաղաքապետարանի և գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շուրջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը