ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Արդեն մեկ տարի է՝ պարում ենք հայերեն

Գիտություն և Մշակույթ

Անցյալ տարի հունիսի 19-ին «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնությունն անցկացրեց իր առաջին պարի բաց դասը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նախաձեռնությունը ծնվեց մի խումբ երիտասարդների մտքում, ովքեր արժևորում էին ազգային պարն ու ցանկանում էին տարածել այն։

Մենք խնդրեցինք նախաձեռնության հեղինակներից մեկին՝ Տիգրան Մարտիրոսյանին հիշել «Պարենք Հայերենի»-ի ծնունդը, ամփոփել գործունեության մեկ տարին ու պատմել ապագայի պլանների մասին։

«Այսօր «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնության ծննդյան միամյակն է: 2011թ-ի հունիսի 19-ին տեղի ունեցավ մեր առաջին միջոցառումը: Ճիշտ է, գաղափարը ծնվել է մինչ այդ, և հսկայական նախապատրաստական աշխատանքներ են տարվել, բայց դա կարծես սաղմնային՝ ձևավորման, շրջան լիներ. ծնունդը հենց այս օրն էր: Հիշում եմ առաջին օրվա բոլորիս ոգևորվածությունը, հուզմունքն ու անհանգստությունը, թե ինչպե՞ս կստացվի, կկայանա՞ արդյոք նախաձեռնությունը, ինչքանո՞վ կկարողանա իրականացնել իր նպատակները: Մեկ տարի անց կարող եմ ասել, որ նախաձեռնությունը հաջողեց և կայացավ: Ճիշտ է՝ մեկ տարին շատ չի, բայց քիչ էլ չի նման գնահատական տալու համար: Բնականաբար մեր նպատակներին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, դեռ շատ դժվարություններ ունենք հաղթահարելու, բայց կանգ առնել այլևս անհնար է:

Հիմա փորձեմ մի քանի խոսքով ամփոփել այս մեկ տարվա գործունեությունը:

Ինչպես գիտեք, «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը ստեղծվել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի սիրողական խմբակների սաների կողմից բացառապես կամավորական հիմունքների վրա և չի հետապնդում որևէ շահույթ: Նախաձեռնության նպատակն է նպաստել հայկական ավանդական պարերի տարածմանը, որովհետև համոզված ենք, որ մշակույթի պահպանման ամենալավ միջոցը ժողովրդին այդ մշակույթի կրող դարձնելն է: Որպեսզի բոլոր տոնակատարություններին, հարսանիքներին, խնջույքներին կրկին պարվեն մեր ավանդական պարերը: Որովհետև, երբ մշակույթը կիրառական է, այսինքն գործածվում է հասարակության, մարդու առօրյայում, ապա այն անհնար է կորցնել կամ խեղաթյուրել: Ուստի մեր ավանդական պարերի պահպանումն ու սերունդներին փոխանցումը մեզ համար դարձել է նպատակ: Իհակե այս խնդիրը առկա է հայկական մշակույթի բոլոր ոլորտներում, բայց այսօր արդեն ամեն մի ոլորտում էլ կան գործող նախաձեռնություններ: Մի քիչ ավելի ակտիվ, մի քիչ ավելի պասիվ, բայց ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում աշխատում է հնարավորինս ճիշտ մատուցել մեր մշակութային նմուշները և նպաստել դրանց տարածմանն ու պահպանմանը: Եվ այս նպատակին հասնելու համար «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը ողջ ամառ բակերում և այգիներում կազմակերպում և անցկացնում է ազգագարական պարի բաց դասընթաց-միջոցառումներ, իսկ մյուս եղանակներին այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ:

Այս մեկ տարվա ընթացքում «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը, համագործակցելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ,Հ.Ա.Թ.-ում կազմակերպել և անցկացրել է տասից ավելի միջոցառում: Անցած ամառ այցելել ենք նաև Հանքավանի «Արագած» ճամբար և ճամբարի մոտ 300 անապահով ընտանիքների երեխաների հետ նույնպես պարել ենք հայերեն: Միջոցառումներ ենք կազմակերպել նաև Էջմիածնի Արաքս գյուղում, Նոյեմբերյանի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում, Արցախի Քարվաճառում: Աշնան և ձմռան ընթացքում այցելել ենք տարբեր դպրոցներ և ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Վերջերս, համագործակցելով «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի հետ, միջոցառում անցկացրեցինք նաև Նոր Հաճընում անապահով ընտանիքների երեխաների համար:

Այս ամառ արդեն վերսկսել ենք բացօթյա միջոցառումների շարքը: Մարզեր գնալու պլաններ նույնպես կան: Մոտակա միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 19:30-ին Հ.Ա.Թ-ում՝ Զորավար Անդրանիկի արձանի և սուրբ Երրորդություն եկեղեցու միջև ընկած այգում: Ի դեպ այս միջոցառումը կնվիրվի նախաձեռնության միամյակին և այս առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս: Առաջին հերթին շնորհավորում եմ նրանց, ովքեր սերտոներն կապված ու նվիրված են «Պարենք Հայերենին» և իրենց ժամանակն ու միջոցները չեն խնայում «Պարենք Հայերենի» գաղափարները իրականություն դարձնելու համար: Շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի փոքր առնչություն ունեն նախաձեռնության հետ, և նրանց, ովքեր ապագայում են ունենալու: «Պարենք Հայերենը» բոլորիս ձեռքբերումն է: Եվ այն գոյություն է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական հողի որևէ անկյունում հայերեն պարելը խնդիր կլինի:
Շնորհավորում եմ բոլորիս: Եվ թող մոտ ապագայում գա այն օրը, երբ բոլոր հայերը կիմանան հայերեն պարել, և դասընթաց-միջոցառումների փոխարեն ուղղակի կհավաքվենք պարելու և պարատոներ կկազմակերպենք»:

Լուրեր.com-ը, գնահատելով այն կարևոր գործը, որ կատարում է «Պարենք հայերեն»-ը, շնորհավորում է նախաձեռնության գործունեության մեկ տարին և մաղթում բեղմնավոր գործունեություն և հաջողություն իրենց ազգանվեր գործում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված