«Հայկական Ժամանակ». Հանրապետականներն ամեն ինչ անում են, որ այսօրվա նիստից որևէ ՀՀԿ–ական չբացակայի
Հայկական Մամուլ
Այսօր Աժ-ում սկսվելու է նոր ձևավորված կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդարանական չորս ուժեր՝ Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու, երկուսը՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, «կողմ»:
Երեկվանից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում էր անձամբ «բերման ենթարկել» հանրապետական պատգամավորներին՝ այսօրվա նիստի համար: ՀՀԿ-ն որոշել է իրեն ապահովագրել անակնկալներից և այնպես անել, որ նիստին ներկա լինեն իր բոլոր պատգամավորները: Անգամ Ռուբեն Հայրապետյանը, որը լուրջ հակասություններ ունի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և նախորդ գումարման Աժ-ում՝ Աբրահամյանի նախագահության օրոք, ցուցադրաբար չէր մասնակցում նիստերին, իսկ նոր ձևավորված Աժ-ի առաջին նիստում, երբ Աբրահամյանը սկսեց ելույթ ունենալ, Հայրապետյանը լքեց Աժ շենքը, այսօրվա նիստին մասնակցելու է: Երեկ այդ մասին թերթին հայտնել է Գալուստ Սահակյանը: Հանրապետականները երեկ ասում էին, թե իրենց չի մտահոգում՝ մյուս ուժերն ինչպես են քվեարկելու, թեև ամեն ինչ արվում էր, որ այսօրվա նիստից որևէ ՀՀԿ-ական չբացակայի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ