«Ժողովուրդ». Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վիճակն աղետալի է
Հայկական Մամուլ
Երեկ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել էր այս նստաշրջանում իր անդրանիկ նիստը: Մի շարք նորընտիր պատգամավորներ գուցե սրտացավությամբ, գուցե աչքի ընկնելու մտադրությամբ առաջարկել են սահմանամերձ համայնքներին շատ ավելի լայն արտոնություններ տալ քան նախատեսվում է: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ նման լուրջ քննարկում է արվում։ Իսկ ի՞նչ է փոխվում դրանից Հայաստանում: Փաստն այն է, որ մինչ մայրաքաղաքում նստած չինովնիկները հեռակա կարգով փորձում են որոշել սահմանամերձ համայնքների ճակատագիրը, գյուղերը դատարկվրւմ են մտահոգիչ արագությամբ: Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն Ադրբեջանին սահմանակից ամենամոտ բնակավայրն է: Համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2008-ին Բարեկամավանի բնակչության թիվը 595 էր, իսկ 2012-ի մայիսի դրությամբ թիվը նվազել է՝ դառնալով 335 մարդ: Այսինքն՝ վերջին 4 տարում 260 մարդ անվերադարձ լքել է համայնքը:
«90-ական թվականներին համայնքի ութամյա դպրոցում սովորում էր 330, իսկ այսօր՝ 34 աշակերտ: Համայնքում վիճակն աղետալի է»,-ասել է գյուղապետը:
Համայնքի հիմնախնդիրների մասին խոսելով՝ Աբազյանը կարծիք է հայտնել, որ «Ավելի հեշտ կլինի ասել՝ համայնքում ինչ կա, քան ինչ չկա, որովհետև գրեթե ոչինչ էլ չկա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ