«Ժողովուրդ». Վիկտոր Դալլաքյանի և Վանաձորի քաղաքապետի հարաբերություններում լարվածությունը խորանում է
Հայկական Մամուլ
Հավաստի աղբյուրները փաստում են, որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում:
Ըստ լուրերի՝ նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար: Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետևանքով նրանց հարաբերությունները քաղաքական հակասություններից տեղափոխվել են անձնական դաշտ:
«Ժողովուրդ»-ի հարցը, թե ինչով է պայմանավորված Դարբինյան-Ղալլաքյան լարվածությունը, Վանաձորի քաղաքապետին զարմացրել է.
«Այ քեզ նորություն, ո՞ւմ է պետք ինտրիգ ստեղծել: Ես ոչ մեկի հետ էլ վատ հարաբերության մեջ չեմ: Ով սուտ խաբարներ է տարածում, նրանց էլ հարցրեք»:
Այնուհետև նա հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը խոչընդոտել է Դալլաքյանի «ընտրական գործողություններին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ