«Ժողովուրդ». ՕԵԿ-ին առաջիկայում բաժին է հասնելու ևս 4 փոխնախարարի պաշտոն
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու ևս 4 փոխնախարարի պաշտոն. ՕԵԿ-ին են տրամադրել առողջապահության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի՝ Նելսոն Զուրոյանի և Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են Աժ պատգամավորի մանդատից՝ խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ականները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: Թերթը նկատում է, որ կառավարության ՕԵԿ-ական անդամները, գրեթե առանց բացառությունների, բավականին ուշագրավ առանձնահատկություն ունեն, նրանք ընդամենը ձևականորեն են այդ կուսակցության անդամ, իսկ իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մարդիկ են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ