«Ժողովուրդ». ՀԱԿ–ը որոշել է միջխորհրդարանական պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսը որոշել է միջխորհրդարանական պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին: Ամենակարևորը, թերևս, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է, որը մանավանդ նախագահի ընտրությունների նախաշեմին լուրջ ամբիոն է: ՀԱԿ-ից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված կլինի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կընդգրկվի Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ կազմում, Ստեփան Դեմիրճյանը՝ ԵԱՀԿ ԽՎ կազմում, Գագիկ Ջհանգիրյանը՝ ԱՊՀ ԽՎ կազմում, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Լյուդմիլա Սարգսյանը՝ Միջ-խորհրդարանական միության պատվիրակությունում, իսկ Հրանտ Բագրատյանը՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ու«ԵվրաՆեսթ»-ի պատվիրակությունում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ