«Առավոտ». Ինչքան էլ Սերժի դուրը չգա՝ երկիրը երկիր չի. Կարապետ Ռուբինյան
Հայկական Մամուլ
«ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է»,- կարծում է Աժ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, որն անցած ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում:
Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ թեև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաև չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ: Ավելին, թերթի զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ այդ դեպքում կարելի է ասել նաև, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն, ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա, «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:
«ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, որովհետև, եթե այդ մարդկանց և իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա՝ երկիրը երկիր չի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ