«Երկիր». Արթուր Բաղդասարյանն առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց. ՕԵԿ նախարար
Հայկական Մամուլ
Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը, վիրավորված «Երկիր»-ի երեկվա հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն և հերքում էր պահանջում: Նա հայտարարել է, որ թերթի՝ «Նախարարի աթոռն աճուրդով է գնվել» հրապարակումն իրականության հետ որևէ կապ չունի:
«ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի և կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց»,- հայտարարել է նորանշանակ ՕԵԿ-ական նախարարը:
Խոսելով իր անձի մասին՝ նախարարը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրություններում ինքը բավականին աշխատանք է կատարել ՕԵԿ-ի համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ