«Հարսնաքար»-ի միջադեպի հետ կապված քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի ակցիաների
Հասարակություն
Օրերս մեծ աղմուկ հանած «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ Facebook սոցիալական կայքում բացվել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» անվամբ խումբ, որն արդեն ունի ավելի քան 800 անդամ:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի հիմնական քննարկվելիք հարցը բողոքի մեծ ակցիա անցկացնելն է Կառավարության, դատախազության եւ նախագահականի դիմաց:
Խմբի անդամների քանակը արագորեն աճում է եւ հիմնականում ֆեյսբուքյան օգտատերերը անդամագրվելու հայտ են ներկայացնում ոչ թե հրավիրելու դեպքում, այլ սեփական հետաքրքրությունից ու մտահոգությունից դրդված:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը