«Չորրորդ ինքնիշխանություն». Չնայած Սերժ Սարգսյանի զգուշացումներին, ոմանք կադրային ջարդի են անցնում
Հայկական Մամուլ
Չնայած նրան, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր նորանշանակ նախարարներին խստիվ զգուշացրել է իրենց ղեկավարած նախարարություններում կադրային ջարդ չիրականացնել, ստացվում է, որ ոմանք, այնուամենայնիվ, շատ «վռազ» են:
«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը երեկ, բացի իր կոլեգաների՝ նորանշանակ մյուս նախարարների հետ սեղան նստելուց, հասցրել է բաժակ բարձրացնել նաև իր մտերիմների շրջապատի հետ: Հենց այդ արարողության ժամանակ էլ Թադևոսյանը ճոխ-ճոխ խոստումներ է տվել իր շրջապատի մարդկանց՝ ասելով, որ մոտ ժամանակներս նրանց համար տեղ կբացի նախարարությունում՝ վարչության պետերի կամ տեղակալների մակարդակով:
Ի դեպ, «ՉԻ» տեղեկություններով, այսօրինակ աշխատանքային «պիկի» մեջ է նաև առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, որը երեկվանից սկսած տնտղում է նախարարության աշխատակիցների կուսակցական կենսագրություններն ու պատկանելությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ