«Հրապարակ». Բժշկական համալսարանում անկումային տրամադրություն է
Հայկական Մամուլ
Դերենիկ Դումանյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում անկումային տրամադրություն է: Իհարկե, պատճառն այն չէ, որ Դումանյանի նման «նորարար ու կառուցող» ռեկտոր են կորցրել, այլ պարզապես իրավահաջորդի ով լինելն է պատճառը: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ում բոլորը կոչում են Սամվել Արծրունիչ: Նա նախկինում ուսխորհրդի կուրատորն էր: Վերջինիս կողմնակիցները մի քանի շաբաթ է՝ շրջանառության մեջ են դրել, թե նրան են պատրաստվում նշանակել ռեկտոր, ինչն ահաբեկել է շատ ուսանողների: Սամվել Ավետիսյանը հայտնի է ուսանողներին վերահսկելու մոլուցքով, ուսխորհուրդը նրան պարբերաբար զեկուցում է ուսանողների պահվածքի, քաղաքական հայացքների ու ընդհանրապես իր հանդեպ վերաբերմունքի մասին, ու, դրանով էլ պայմանավորված, ոմանք հայտնվում են նրա սև ցուցակում:Դա է պատճառը, որ նա, մեղմ ասած, չի վայելում ուսանողների համակրանքը: Եվ այս օրերին բժշկականում հաճախ կարելի է լսել՝ «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»:
Թերթը նշում է նաև, որ ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀԿ ջահելների մտերիմն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ