Երևանում առաջին անգամ Open House է կազմակերպվել
Հասարակություն
Հունիսի 17-ին STEP Real Estate Solutions անշարժ գույքի գրասենյակն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է բաց դռների օր՝ Open House, որի ընթացքում ներկայացվել է կազմակերպության կողմից Նորք-Մարաշ համայնքում կառուցված առանձնատներից մեկը: Մինչ այդ՝ հունիսի 16-ին կազմակերպվել է փակ միջոցառում տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար:
«Արևմուտքում այս պրակտիկան բավական տարածված է, բայց ի տարբերություն արևմտյան ընկերությունների կազմակերպած Open House-ների՝ մենք ներկայացնում ենք գույք, որը մենք ենք ստեղծել: Ոչ ստանդարտ լուծում՝ ստանդարտ խնդրին»,- ասում է ընկերության տնօրեն Ստեփան Աղեկյանը:
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան դիտելու առանձնատունը, ծանոթանալու ինտերիերին, ինչպես նաև ընկերության ընթացիկ և առաջիկա նախագծերին: Ստեփան Աղեկյանի խոսքով՝ նման միջոցառումների միջոցով ուզում են փոխել հաճախորդի մոտեցումը գույք ձեռք բերելու գործընթացի նկատմամբ:
«Մեզ մոտ մարդիկ անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի նկատմամբ ճիշտ մոտեցում ցույց չեն տալիս: Պատրաստ են օրերով գների բանակցություն անել, բայց շատ քիչ ժամանակ են ծախսում մասնագետ հրավիրելու, գույքի որակական հատկանիշը հասկանալու համար»,- նշում է ընկերության տնօրենը:
Ստեփան Աղեկյանը տեղեկացրեց, որ նման միջոցառումներ ավել հաճախ են պատրաստվում անցկացնել, հավանաբար ամիսը մեկ անգամ հաճախականությամբ: Աղեկյանն ընդգծում է՝ հիմա շատ լավ ժամանակաշրջան է անշարժ ձեռք բերելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը