Աշխարհում 27 միլիոն մարդ դարձել է մարդկանց առևտրի զոհ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդկանց առևտրի դեմ պայքարի կոմիտեի զեկույցում նշված է, որ աշխարհում կա մոտ 27 միլիոն տղամարդ, կին և երեխա, ովքեր ենթարկվում են ստիպողական աշխատանքի։
«Ստրկությունը դեռ գոյություն ունի ԱՄՆ-ում և աշխարհում, բազմաթիվ զոհերի պատմությունները, ցավոք, շատ նման են անցյալում մարդկանց առևտրի զոհերի պատմություններին։ Ըստ գնահատականների, մոտ 27 միլիոն տղամարդ, կին և երեխա աշխարհում համարվում են մարդկանց առևտրի զոհ», – նշված է զեկույցում։
2011–ին մարդկանց առևտրի զոհ է դարձել 42 հազար մարդ:
Զեկույցում ասվում է, որ մի քանի երկրներ, այդ թվում՝ Բիրման, 2011–ին մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղցած մի շարք միջոցառումներ են ձեռնարկել։
«Սև ցուցակում» հայտնված երկրների թվում է Սիրիան, որը չի կատարում այդ ուղղությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները և արդեն ավելի քան մեկ տարի է այդ երկրում շարունակվում է զինված հակամարտությունը ապստամբների և կառավարական զորքերի միջև։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ