Հաստատվել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Մորնինգսթարի թեկնածությունը
ԱՄՆ
Հուիսի 19-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ–ի Հայ ազգային կոմիտեն (ANCA), այս անգամ տարածաշրջանի իրավիճակի և Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա գերակայությունների մասին թեկնածուին մի շարք հարցեր տալուց հետո սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը պաշտպանել են Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:
Պատասխանելով Բոքսերի և Մենենդեսի հարցերին՝ Մորնինգսթարը հաստատել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչերը՝ ուղղված հակամարտության կողմերին. «ցուցաբերել զսպվածություն, իրականացնել իրենց պարտավորությունները՝ 1994–ի հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խաղաղության համար»:
Նա վստահեցրել է, որ նշանակման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ համատեղ կներդնի իր բոլոր ջանքերը՝ ԼՂ խնդրի կարգավորման համար:
Պատասխանելով սենատոր Բոքսերի հարցին՝ Մորնինգսթարը խոստացել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի այցելի Ջուղայի գերեզմանատուն:
Հիեցնենք, որ սենատորներ Բոքսերը և Մենենդեսը 2010–ին արգելափակել էին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը։
Ապրիլի վերջին նախագահ Բարաք Օբաման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել էր Ադրբեջանում դեսպանի պաշտոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)