Եգիպտոսի Թահրիրի հրապարակում շարունակվում են բախումները. "Al Jazeera"
Աշխարհ
Եգիպտոսի ոստիկանությունը շարունակում է Թահրիրի հրապարակում ցրել ցույցերը: Կան բազմաթիվ տուժածներ:
Ոստիկանությունը ցույցերը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, որը մեծ խուճապ է առաջացրել ցուցարարների մոտ: Ոստիկանությանը հաջողվել է Թահրիր հրապարակից դուրս մղել ցուցարարների մեծ մասին, սակայն բախումները դեռևս շարունակվում են:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են ընդունվելիք Սահմանադրության փաթեթի փոփոխություն, քանի որ ներկա փաթեթը գործող ռազմական ղեկավարությանը լայն հնարավորություններ է տալիս ամրապնդելու իշխանությունը՝ անկախ առաջիկայում անցկացվելիք ընտրությունների արդյունքներից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ