Վահե Ավետյանի կյանքին դեռ վտանգ է սպառնում
Հասարակություն
Lurer.com-ի տեղեկություններով՝ Գարիկ Մարգարյանի կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի կյանքին դեռ վտանգ է սպառնում։
Ինչպես հայտնում են «Մուրացան» զինվորական հոսպիտալից, Վահե Ավետյանի վիճակը կայուն ծանր է, բժշկական որևէ միջամտություն չի եղել, սպասում են հիվանդի դիմադրողականության բարձրացմանը։ Մյուս երկու հիվանդների վիճակը կայուն է և նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները նրա իսկ ցուցումով ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը