Մոտակա ժամերին կսկսվի Սեյֆ ալ Իսլամի հարցաքննությունը
Ռուսաստան
Լիբիայի դատախազությունը մոտակա ժամերին պետք է սկսի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ Իսլամի հարցաքննությունը, ով ձերբակալվել էր շաբաթ օրը, Լիբիայի հարավային շրջաններում: Հարցաքննության վայրը գաղտնի է պահվում:
Ինչպես հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը, մոտակա օրերին սպասվում է նաև Սեյֆ ալ Իսլամի և Միջազգային քրեական դատարանի դատավոր Լուիս Մորենո-Օցամպոյի հանդիպումը:
Սեյֆ ալ Իսլամը մեղադրվում է իր հոր` Քադաֆիի հատուկ նշանակության զորքերին այս տարվա փետրվարին քաղաքացիների վրա հարձակումների և մասսայական սպանությունների հրամաններ տալու համար: Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)