Օբաման և Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական փոփոխության հարցը
Թուրքիա
G20 գագաթնաժողվի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սիրիայում քաղաքական փոփոխության անհրաժեշտությունը քննարկելու նպատակով:
Երեք տարիների ընթացքում Էրդողանը Օբամայի համար առանցքային դաշնակից է դարձել: Նրանք բազմիցս հեռախոսազրույցներ են ունեցել և քննարկել Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամը:
«Նրանք քննարկել են Սիրիայում քաղաքական փոփոխության հարցը, որը վերջ կդնի երկրում արյունահեղությանը և կձևավորվի կառավարություն, որը կարտահայտի Սիրիայի ժողովրդի կամքը»,- ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ:
Նույն հայտարարության մեջ նշված է նաև, որ նրանք ուսումնասիրել են հակաահաբեկչական համագործակցության անհրաժեշտությունը, քննարկել են Իրաքին, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)