Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել
Հասարակություն
Այսօր՝ Հունիսի 20-ին, առավոտյան 8.30-ի սահմաններոմ Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենան, որի մեջ պայմանագրային զինծառայողներ են եղել։ Մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վթարից հետո վարորդը և ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, տեղափոխվել են Վայքի բժկական կենտրոն։ Վարորդի՝ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի վիճակը լավ է, իսկ պայմանագրային զինծառայող 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վթարի հետևանքով մահացածն ու վիրավորները Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ են։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 6–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում են եղել նաև ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային 8-րդ քննչական բաժնի քննիչները։
Փաստի առթիվ Եղեգնաձորի կայազորային 8–րդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը