Այդ արևային լոգանքը
Հասարակություն
Բազմաթիվ բժիշկներ ահազանգում են, որ արևային լոգանքը վտանգավոր է մարդու առողջության համար, սակայն այդ վտանգը բխում է ոչ այնքան արևից, որքան վիտամին D-ի պակասից, ինչն իր հերթին մարդուն սպառնում է մաշկի քաղցկեղով:
Թուխ մաշկ ունենալու համար մի՛ օգտվեք արհեստականորեն մաշկը մգեցնող սարքերից, քանի որ դրանցից եկող վտանգը ևս շատ մեծ է: Այսպիսով, մնում են միայն արևային քսուքները: Դժբախտաբար, տարբեր ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց պարունակությունը ևս վտանգավոր է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ առողջության համար, քանի որ դրանք կարող են առաջացնել մաշկային մի շարք հիվանդություններ, քաղցկեղ և ազդել սերնդի վերարտադրողականության վրա:
Որակյալ, այսինքն անվտանգ արևային քսուքը, պետք է պաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և լինի արդյունավետ օգտագործման ժամանակ, բայց, ցավոք, այդպիսի իդեալական քսուք գոյություն չունի: Դա սպառողների պաշտպանության ամերիկյան ասոցիացիայի եզրահանգումն է, որն ուսունասիրել է 1800 արևային լոսիոն և այն եզրակացության, որ չորսից միայն մեկն է արդյունավետ, սակայն արդյունավետություն ասվածը ևս հարաբերական է, քանի որ երկար ժամանակ արևի ճառագայթներից պաշտպանվելը մարդու մոտ ավելացնում է մելանոմայի առաջացման վտանգը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը