Wikileaks–ի հիմնադիրը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից
Աշխարհ
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասնաժը դիմել է Էկվադորի՝ Լոնդոնում գտնվող դեսպանությանը՝ խնդրելով այդ երկրի իշխանություններին քաղաքական ապաստան տալ իրեն այդ երկրում, հաղորդում է Associated Press–ը։
Էկվադորի արտգործնախարարը հայտարարել է, որ Ասանժի խնդրանքը կքննարկվի։
Ասանժին սպառնում է Մեծ Բրիտանիայից Շվեդիա արտահանձնման հավանակությունը, որտեղ մեղադրվում է երկու կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ, թեև Wikileaks–ի հիմնադիրը հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները։
Էկվադորի նախագահ Ռաֆայելո Կորրեային ուղղված նամակում Ասանժը պնդում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, և դա կապ ունի Wikileaks կայքի հետ։
Ասանժի ղեկավարած Wikileaks կայքը սկանդալային ճանաչում ձեռք բերեց 2010–ին՝ Պնետագոնի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ–ի պետական այլ գերատեսչությունների գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ