«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել տարբեր հաշմանդամանպաստ ծրագրեր
Հասարակություն
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել տարբեր հաշմանդամանպաստ ծրագրեր, կիրառական կրթություն, հանգստի հետ կապվաց ծրագրեր և այլն:
Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։
Նշվեց իշխանությունների աջակցությունը իրենց ծրագրերը իրականացնելու գործում հատկապես պատգամավոր Անահիտ Բախշյանի անունը: Կազմակերպության տարբեր միջոցառումների ժամանակ իրենց աջակցում են նաև «շոու բիզնես»-ի ներկայացուցիչները:
Նշենք, որ երեկ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիա-ակումբի անդամները, ինչպես նաև երիտասարդները «Երազանքների պատին» փակցրեցին Երևանի մատչելիության հետ կապված իրենց ցանկությունները:
Հիշեցնենք, որ 15 օր շարունակ «Երազանքների պատին» մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին կիսվելու իրենց առաջարկներով ու ցանկություններով, կապված մայրաքաղաքի հետ, որոնցից լավագույնները կիրականացվեն Ամերիաբանկի կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցանկություններն անպայման պետք է լինեին «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո և վերաբերեին Երևանի արտաքին ձևավորմանը:
«Ուզում եմ՝ բոլոր այգիները հարմարեցված լինեն սայլակ օգտագործող և կույր մարդկանց համար, ուզում եմ Երևանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղևորների համար, ուզում եմ բոլոր գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան, փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն…»։ Այսպիսի ցանկություններ են գրելու հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներն ու պատանիները, ովքեր քաջ գիտակցում են, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Ժամանակն է, որ Երևանը դառնա նաև հաշմանդամություն ունեցող երեխաներինն ու չափահասներինը, ովքեր մյուսներից պակաս չեն սիրում իրենց քաղաքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը