Կորած համի հետքերով
Հասարակություն
Նա կարմիր է, կլոր և ախորժալի, արտաքնապես՝ անթերի, ահա մեր ժամանակների լոլիկը, որն առանց փչանալու կարող է 3 շաբաթ մնալ մեր սառնարանում, բայց որը բացարձակապես ոչ մի համ չունի:
35,000 գեներից բաղկացած լոլիկը դարձել է գիտնականների ձեռքի խաղալիքը: Նրանք դա ներկայացնում են իբրև հաջող աշխատանքի վառ ապացույց:
14 երկրից 300 գիտնական բացահայտել է մեր ժամանակների լոլիկի գեների հաջորդականությունը:
Թվում է, թե հեռու են այն ժամանակները, երբ լոլիկն ուներ արևի համն ու հոտը: 70-ական թվականներից սկսած՝ գիտնականները հազարավոր գենետիկ փոփոխություններ են կատարել բանջար-բոստանային կուլտուրաներում: Նրանք մտցրել են մի գեն, որը հսկում է լոլիկի հասունացման ընթացքը: Արդյունքն էլ կտեսնեք հենց ձեր աչքերով, երբ լոլիկը թողնեք սառնարանում և 3 շաբաթով գնաք հանգստի։ Վերադառնալով՝ կտեսնեք, որ դրանք չեն փչացել:
Այս դրականի մեջ բացասականն այն է, որ արդյունքում ունենում ենք առանց համուհոտի լոլիկ:
Այսօր չկա լոլիկի մի այնպիսի տեսակ, որը վաճառքի հանվի առանց նման փոփոխության ենթարկելու: Գիտության պտուղ համարվելով, այն է՝ դիմացկունության հատկություն ունենալով՝ այն հանգիստ արտահանվում է մի երկրից մյուսը:
Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան ուտում է միջինում 14 կգ լոլիկ:
Այժմ գիտնականները աշխատանքներ են տանում լոլիկի համը բարելավելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը