Գերմանիայի փոխկանցլերին Վաշինգտոնում առանց մեքենայի են թողել
Աշխարհ
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մնացել է առանց մեքենայի, գրում է Spiegel-ը։
Գերմանիայի պատվիրակության վարորդը մեքենան կայանել էր Սպիտակ տանը շատ մոտ, ինչի պատճառով ամերիկյան ոստիկանությունը նրան ժամանակավորապես զրկել էր վարորդական իրավունքից։
Նախարարն այդ պահին բանակցություններ է վարել ամերիկյան տնտեսական հարցերով խորհրդատու Ջին Սփրելինգի հետ։ Երբ Ռյոսլերը և իր գերմանացի գործընկերները պատրաստվել են գնալ մյուս հանդիպմանը, ոստիկանները նրանց բացատրել են տեղի ունեցածը։ Վարորդը փորձել է համաձայնության գալ Սպիտակ տան անվտանգության աշխատակիցների հետ՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է Գերմանիայի կառավարության անդամներին։ Սակայն դա էլ ոչ մի ազդեցություն չի ունեցել, գրում է Die Welit-ը։
Դրանից հետո նախարարը ստիպված է եղել Վաշինգտոնում տեղաշարժվել երթուղային տաքսիով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ