Ձերբակալվել է Լիբիայի հետախուզության նախկին ղեկավարը
Աշխարհ
Ինչպես հաղորդում են Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները, հայտնաբերվել և ձերբակալվել է Քադաֆիի օրոք Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլահ Սենուսին: Հագայի միջազգային քրեական դատարանը Սենուսիին մեղադրում է մարդկության դեմ մի շարք հանցագործություններ իրականացնելու մեջ:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ Իսլամի ձերբակալությունից հետո Սենուսին Քադաֆիի մերձավորներից վերջինն էր, ով մեղադրվում էր Հագայի միջազգայի քրեական դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ Սեֆ ալ Իսլամը ձերբակալվել է շաբաթ օրը՝ Լիբիա-Նիգեր սահմանը հատելու ժամանակ, և այժմ հարցաքննվում է Լիբիայի դատախազության կոմից: Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ