Գոռ Թամազյանը չի կողմնորոշվում՝ ճի՞շտ էր սպային ծեծելը, թե՞ ոչ
Հասարակություն
«Մեկ ազգ» կուսակցությունների դաշինքի նախագահ Գոռ Թամազյանը Լուրեր.com–ի հետ զրույցում հրաժարվեց որևէ գնահատական տալ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին։
Նա նշեց, որ միջադեպի վերաբերյալ դիրքորոշում չի կարող արտահայտել, քանի դեռ մանրամասներին ամբողջությամբ ծանոթ չէ։
«Մինչև բոլոր կողմերից այդ ինֆորմացիային չծանոթանանք, հստակ դիրքորոշում չենք կարող տալ»,– ասաց Թամազյանը։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխվել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը