Մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Հեղինե Բիշարյանը՝ «Հարսնաքարի» միջադեպի մասին
Հասարակություն
ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը Լուրեր.com–ի հետ զրույցում դատապարտեց «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը։ Նրա խոսքերով նման գործելաոճը դատապարտելի է։
«Շատ ծանր դեպք է։ Ես դատապարտում եմ նման գործելաոճը, խիստ դատապարտում եմ անձի հետ նման վերաբերմունքը։ Շատ ցավալի է։ Այն մարդիկ, ովքեր ոտնձգություն են կատարել անձի նկատմամբ, պետք է ստանան իրենց արժանի պատիժը»,– ասաց Բիշարյանը։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները Ռուբեն Հայրապետյանի ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխվել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը