Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Հյուսիսիային Իրաքի քուրդ գրոհայինների հենակետերը
Թուրքիա
Թուրքիայի ռազմաօդային ուժերն գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական խմբավորման գրոհայինների (PKK) հենակետերը, հաղորդում է Milliyyət–ը։
Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսային Ամադիա, Ավաշին և Զա'ապ բնակավայրերը։ Հավանաբար, այդ գործողություններն իրականացվել են՝ ի պատասխան նախօրեին PKK–ի գրոհայինների կողմից թուրքական բանակի հենակետերի վրա հարձակում գործելուն, որի պատճառով զոհվել էին 8 զինծառայող և 15–ը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)