Շոու բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ չեն «Հարսնաքարում» պատահած միջադեպից
Հասարակություն
Լուրեր.com–ի լրագողը փորձել է շոու բիզնեսի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե ինչ գնահատական են տալիս վերջերս «Հարսնաքարի» միջադեպին: Սակայն վերջիններս հրաժարվել են որևէ մեկնաբանություն կամ գնահատական տալ։
Մասնավորապես, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Գիսանե Պալյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), հրաժարվելով պատասխանել հարցերին, ասացին, որ տեղեկություն չունեն դեպքի վերաբերյալ։
Նրանք նշեցին, որ խիստ զբաղված են եղել, և տեղյակ չեն միջադեպի մասին։ Անհասկանալի է, թե ինչպես կարող էին մշտապես հայրենասիրության և արդարության կոչեր անող երգիչ–երգչուհիները տեղյակ չլինել հայոց բանակի բժիշկ սպաներին ծեծի ենթարկելու մասին։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխվել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը