Առաջին դեպքը չէ, որ հաստավիզ «ախրաննիկները» մարդ են ծեծում. Արմեն Մկրտչյան
Հասարակություն
Լուրեր.com-ի հետ զրույցում «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ տեղյակ է Հարսնաքարում հայկական բանակի սպայի ծեծի ենթարկվելու մասին։
Ըստ նրա՝ այս ամենը տարիներով կուտակված խնդիրների հետևանք է և առաջին դեպքը չէ, որ հաստավիզ «ախրաննիկները» մարդ են ծեծում։ Ցավալին այն է, որ ծեծվողը հայկական բանակի սպա է, իսկ պետական մարմինները, այս դեպքում՝ Պաշտպանության նախարարությունը, որևէ արձագանք չեն տվել։
«Որպես ազգային ուժերից մեկի ներկայացուցիչ՝ ես մեր կառույցի անունից կարող եմ ասել, որ մենք դատապարտում ենք այս դեպքը՝ պահանջելով հրապարակային պատիժ հանցագործների հանդեպ։ Դատապարտում ենք նաև բոլոր նրանց, ովքեր քծնանքից կամ վախից ելնելով լռում են ու չեն դատապարտում, ինչի հետևանքով շատանում են նմանատիպ դեպքերը»։
Նա նաև նշեց, որ նրանք, ովքեր պատեհ-անպատեհ առիթներով կուրծք են ծեծում իրենց հայրենասիրությունը ցույց տալու նպատակով, այսօր լռում են։ Իսկ եթե նման դեպքերում նրանք լռում են, էլ ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը։
«Մենք օրեր առաջ բողոքում էինք, որ թուրքերի կողմից սահմանի վրա զինվորներ են սպանվում, իսկ մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք խոսելու այդ թեմաների շուրջ, եթե տվյալ դեպքում մեր երկրի ներսում է զինվորականը ծեծվում ու համարյա թե սպանվում։ Նույնիսկ աններելի հանցագործության դեպքում թիկնապահն ո՞վ է, որ ինչ-որ պատիժ որոշի ու իրականացնի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը