Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի կյանքն այլևս համատեղ չի լինի
Աշխարհ
Դեպ և Պարադի Զույգը Հոլիվուդի ամենաներդաշնակ զույգերից էր: 14 տարվա համատեղ կյանքից հետո Դեպն ու Պարադին պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին:
E! News-ի հարցազրույցում Ջոնի Դեպի գործակալը հայտնել է, որ նրանց բաժանումը տեղի է ունեցել հանգիստ պայմաններում, և շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Դեպ-Պարադի զույգի անձնական կյանքը և հատկապես նրանց 2 երեխաներին հարգելու համար:
Սրանով նա վերջ դրեց վեց ամիս շրջանառվող շշուկներին: Դեռ հունվարին «Canal+»-ին տված հարցազրույցում Վանեսան ասել էր, որ իհարկե, դա միանգամյան սուտ լուր է և նման բան լինել չի կարող: Այնուհետև մամուլին կատակով հայտնել էր, որ ձմռանը բաժանվում են, ամռանը միանում, իսկ ինքն էլ արդեն 12-րդ հղիությունն է տանում:
Ցավոք, իրենց սերն ավարտվեց նույն գարնանը, երբ և ծնունդ էր առել իրենց առաջին համբույրը: Մինչ այդ Ջոնի Դեպը հայտնի էր որպես «վատ տղա», որը դաջվածքներ էր անում իր ուսին և հաճախ էր արկածների մեջ ընկնում: Սակայն, մի քանի ամիս առաջ Դեպն ասել էր Daily Mail-ին, որ 1998 թվականին էր, երբ Ռոման Պոլանսկին իր «Փարիզի իններորդ դուռը» ֆիլմն էր նկարահանում, որտեղ ինքը գլխավոր հերոսին էր կերպարանավորում: Եվ հենց այդ ժամանակ էր, երբ նա առաջին անգամ տեսավ Պարադիին՝ մեջքով դեպի իրեն նստած, նրա սլացիկ վիզը, և երբ նա պտտվել է, Դեպը տեսել է նրա աչքերը և… և վերջ… Պարադին դարձել էր Դեպի սրտի թագուհին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ