Այնքան կծեծեի, այնքան կթաղեի, որ մինչև կյանքների վերջը չէին մոռանա. Վահրամ Սահակյան
Հասարակություն
Հայ ժամանակակից թատերագիր, գրող, դերասան Վահրամ Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ «Հարսնաքարի» միջադեպից։ Երբ լրագրողը նրան տեղեկացրել է, որ միջադեպը ծագել է սպորտային համազգեստով ռեստորանային համալիր մուտք գործելու փորձից, պարոն Սահակյանը հայտարարել է.
«Ես կարծում եմ, որ սպորտային համազգեստով ռեստորան գնալու համար արժի ծեծել, որ այս ազգը, որտեղ էլ լինի՝ Փարիզում լինի, Լոս Անջելեսում լինի՝ իմանա։ Ես իրանց այնքան կծեծեի, այնքան կթաղեի, որ մինչև կյանքների վերջը չէին մոռանա»։
Հիշեցնենք, որ Լուրեր.com-ի տեղեկություններով, հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխվել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալ էր տեղափոխվել նաև մեկ այլ տուժող՝ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը