Կարլ Լագերֆիլդի 2013-ի նոր հավաքածուն
Աշխարհ
Դիզայներ Կարլ Լագերֆիլդի մուսան այս անգամ ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետն է: 18-րդ դարի ֆրանսիական արքայական ընտանիքի ամենահայտնի ներկայացուցչի՝ Մարի Անտուանետի ոճը ներկայացնող այս հավաքածուին նորաոճ շունչ են հաղորդում ջինսե «միլիթարի» բաճկոնները, սպորտային կոշիկներն ու խոշոր զարդերը:
Ամբողջ հավաքածուում գերիշխում են վարդագույնը, ժանյակները, փոռիկներն ու ռոկոկո ոճի ասեղնագործված կտորները. «Սա լուրջ թեթևամտություն է, սակայն ո՞ւմ դա դուր չի գալիս»,- հավաքածուի մասին իր կարծիքն է հայտնել նորաձևության տան գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆիլդը:
Իսկապես որ, ճոխ ու թագավորական ցուցադրություն՝ իր թագավորով և պալատով: Այգու շատրվաններն աշխատում են միայն այն ժամանակ, երբ թագավորը դուրս է գալիս զբոսանքի. հատկանշական էր այն, որ Լագերֆիլդի հրաժեշտից հետո շատրվանները դադարեցին աշխատել:
Chanel-ի այս ցուցադրությանը ներկա էին շուրջ 400 հյուրեր, նրանց թվում՝ դերասանուհի Վանեսա Պարադին և Թիլդա Վիտնոնը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ