Սիրիական Աֆրինը մնացել է առանց խմելու ջրի
Թուրքիա
Թուրքական ԶՈՒ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Ռմբակոծության հետևանքով հոսանքազրկվել է կայանը և ջրի մատակարարումն Աֆրին դադարեցվել է, վերականգնումը կարող է տևել 1-ից 2 շաբաթ»,-հայտնել է մաքրման կայանի աշխատակիցը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` Աֆրինում կան խմելու ջրի պահեստային ավազաններ, որոնք կարող են ապահովել քաղաքի բնակիչների կարիքները:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)