ՄԻՊ Վայոց ձորի աշխատակիցների հանդիպումն ուսանողների հետ
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակազմը հունիսի 19-ին Եղեգնաձորում հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և պետական տնտեսագիտական քոլեջի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, իրավասությունների ու լիազորությունների շրջանակը:
Կլոր սեղան քննարկման ժամանակ ուսանողները բարձրացրեցին մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, խոսեցին կրթական համակարգում իրավախատման դեպքերի մասին:
Հանդիպման ավարտին մասնակիցները Պաշտպանի աշխատակազմ-հասարակություն կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկեցին հաճախակի այցելություններ կազմակերպել մարզի տարբեր համայնքների ուսումանական հաստատություններ, իրազեկությունը բարձրացնելու նպատակով պաստառներ և այլ տեղեկատվական նյութեր տարածել հասարակական վայրերում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը