Դիտարկում՝ Հորադիզի մերձակայքում
Հասարակություն
Հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Անթալ Հերդիչը (Հունգարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը