Արթիկցիների հիմնական դժգոհությունը մարզպետարանի սոցիալական ապահովության ծառայության աշխատանքից է
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները «Արաքս» հ/կ-ի հրավերով հունիսի 9-ին այցելեցին Արթիկ քաղաք:
Արթիկում գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին տեղի բնակիչների հետ, տեղեկացրին Շիրակի տարածքային գրասենյակի բացման և գործունեության մասին: Անցկացրեցին փոքրիկ խորհրդատվություն պետական մարմինների հետ խնդիրներ ունեցող անձանց հետ: Արթիկցիների հիմնական դժգոհությունը մարզպետարանի, սոցիալական ապահովության ծառայության աշխատանքից էր:
Այնուհետև հանդիպումներ եղան դպրոցականների և ուսանողների հետ, ովքեր չհապաղեցին իրենց հուզող հարցերը ներկայացնել Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին: Ուսանողները բողոքներ ունեին իրենց հետ կնքվող պայմանագրերից, որտեղ, ըստ իրենց, կան բազմաթիվ բացթողումներ: Դպրոցականներին էլ հուզում էր ուսուցիչների ցուցաբերած վերաբերմունքը սոցիալապես անապահով աշակերտների նկատմամբ:
Հանդիպման ավարտին «Արաքս» հկ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց արթիկցիների դիմում բողոքները ուղարկել Շիրակի մարզային գրասենյակ` ընթացք տալու նպատակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը