Գերմանիայի դեսպանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանում
Հասարակություն
Հունիսի 20-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը։ Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ նրա պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի հետ սերտ համագործակցության, տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու համար։
Իր հերթին պարոն դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիային Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանների եւ երկու երկրների տարբեր ինստիտուտների ակտիվ համագործակցության կապակցությամբ։ Երկուստեք շեշտվեց, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն։
Քննարկվեցին նաեւ հետագա համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը