«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար 

ՍԱՊԾ-ն սննդամթերքի անվտանգության բարելավմանը նվիրված հանրային քննարկում է անցկացրել

Վերլուծական

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, ՍԱՊԾ պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական հատվածին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ,  «Պարգև» ՍՊԸ): ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային հատվածի ակտիվ ներգարվվածությունն անհրաժեշտ նախապայման է արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:

Կաթնամթերքի շուկան, որպես բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ, Ծառայության հսկողության առաջնահերթ ուղղություններից է եղել նաև անցյալ տարի: Միայն 2017 թվականին այս ոլորտում իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում. հայտնաբերվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունեությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Բազմաթիվ են եղել մակնշման անհամապատասխանությունները.  տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են թե վերը նշված խնդիրների լուծմանը, թե, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Ամփոփ հաշվետվություն է ներկայացվել նաև  2017թ.  վերահսկողության արդյունքների ու մեկնարկած ծրագրերի մասին: Ներկաների կողմից դրական է  գնահատվել հատկապես սպանդանոցային մորթի անցման ծրագրերի իրականացման ընթացքը, հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրման, ինչպես նաև մսի վաճառքի կետերի պայմանների բարելավման ցուցանիշները: Ծառայության պետը խոսել է նաև սննդի շղթայի օպերատոր հանդիսացող արտադրություններում HACCP համակարգի ներդրման, լաբորատոր կարողությունների զարգացման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, արտադրությունների ռեյթինգավորման, մոնիթորինգային ծրագրերի իրականացման մասին՝ շեշտելով, որ դրանք կապահովեն ոլորտի առավել վերահսկելիությունը, ՍԱՊԾ գործողությունների թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, կտան սննդամթերքի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:

Հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր սննդամթերքի մակնշման, հանրակրթական կառույցներում սննդի վերահսկողության արդյունավետ գործիքների մշակման ու մեխանիզմների ակտիվացման, սննդամթերքի կեղծումների դեմ համակարգային լուծումներ գտնելու մասին: Հնչել է առաջարկություն թիրախային ոլորտները հստակեցնելու, ռեսուրսները ճիշտ ու նպատակային բաշխելու, 2018թ. մոնիթորինգային ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու վերաբերյալ: Ծառայության պետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած ձևաչափով՝ ընդգծելով, որ միայն խնդիրն արձանագրելով դրանք լուծում չեն ստանալու. անհրաժեշտ է բացահայտել, թե շղթայի որ օղակում է առաջացել խախտումը, տալ  համակարգային լուծումներ, ինչն էլ պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունն ու ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է հանրային ու պետական վերահսկողության մեկտեղումը՝ սպառողին առավելագույնս պաշտպանելու նպատակով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի
Ամենադիտված