Կահիրեի փողոցներում զորքեր են տեղակայվել
Աշխարհ
Բազմաթիվ ականատեսների վկայությամբ` Կահիրեի մերձակայքում գտնվող զորամասերից մայրաքաղաք են բերվել զրահապատ զինտեխնիկա և զինվորական ստորաբաժանումներ, հաղորդում է Al-Ahram-ը։
Ըստ ականատեսների` զինվորական շարասյունն ուղևորվում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ՝ Ալեքսանդրիա տանող ճանապարհին։ Նմանատիպ զինվորական շարասյուն է նկատվել Կահիրեից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալյուբ քաղաքում։
Զինվորականները հրաժարվել են պատմել քաղաքացիներին` ուր են նրանք ուղևորվում և ինչու։ Ավելին, նրանք սպառնացել են ամենահետաքրքրասերներին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անցյալ շաբաթ Եգիպտոսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները դեռ չեն հրապարակվել, թեև երկու թեկնածուները՝ իսլամիստ Մուհամեդ Մուսին և գեներալիտետի ներկայացուցիչ Ահմեդ Շաֆիկը հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Մինչդեռ հայտնի չէ հաղթողի անունը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ զինտեխնիկա և զինվորական ստորաբաժանումներ Կահիրեի փողոցներում հայտնվել էին 2011-ին` Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ