Գազաններն անպայմանորեն պետք է պատժվեն. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
«Բացարձակապես անընդունելի եմ համարում նման գործելաոճը», - այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին: Վերջինս նշեց, որ անընդհատ մեկ բանի մասին է մտածում և իսկապես աղոթում, որպեսզի այդ բժիշկը ոտքի կանգնի և առողջանա: «Սա ինձ այս պահին ամենից շատն է մտահոգում, բայց մեկ բան հստակ է՝ գազաններն անպայմանորեն պետք է պատժվեն: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչպես է հնարավոր՝ արարածը, որը ծնվել է մարդ, տարիների ընթացքում վերածվի անասունի», - նշեց Զոհրաբյանը:
Հարցին, թե այդ միջադեպի հետ կապված շրջանառվում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Քանի որ ես փաստեր չունեմ, ես իրավունք չունեմ որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, ես գիտեմ, որ ինչ-որ անվտանգության աշխատակիցներ են եղել հրեշները, և մարդիկ, որոնք վերածվում են անասունի պետք է անպայմանորեն պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - նշեց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը