Իսրայելն ու ԱՄՆ–ն Իրանի դեմ համակարգչային վիրուս են ստեղծել. The Washington Post
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ և Իսրայելը համատեղ «Flame» անունով համակարգչային վիրուս են մշակել, որի նպատակն է Իրանի պաշտոնական կայքերի և միջուկային ծրագրի հետ կապված համակարգչային գաղտնի տեղեկությունների հավաքագրումը, գրում է The Washington Post-ը:
Ըստ ԱՄՆ-ի տեղեկատվական անվտանգության մասնագետների՝ վիրուսը պետք է ժամանակավորապես դանդաղեցնի Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Տեղեկատվության վերաբերյալ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և ԱՄՆ–ում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ «Flame» վիրուսային ծրագիրը մշակվել է դեռ 5 տարի առաջ, որի նպատակը հենց տվյալ շրջանում եղել է Իրանի պետական կառույցների համակարգչային բազաների վրա հարձակումներ գործելը։
Հետախույզները հաստատել են այդ տեղեկությունը՝ ավելացնելով, որ «Flame»–ը գործելու է Stuxnet կոչվող վիրուսի հիմքում:
Ըստ փորձագետների՝ «Flame»-ը ներկայումս ամենաարդյունավետ համակարգչային վիրուսներից է, որը կարող է հեշտությամբ ներթափանցել համակարգիչ և կառավարել այն: Այն նաև կարող է վերահսկել համակարգչային բարձրախոսները, տեսախցիկները և համակարգչում առկա բոլոր տվյալները, գրում է The Washington Post–ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ