Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է «Հարսնաքարի» միջադեպը
Հասարակություն
«Հարսնաքար»-ի միջադեպի առնչությամբ Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի և անպատժելիության ցանկացած դրսևորում, անկախ դրա կատարողների «տերերի» կարգավիճակից, առավելևս երբ այն ուղղված է ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների՝ բժշկների հանդեպ:
Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը և շարունակել ծառայությունը Հայկական Բանակում:
Կոչ ենք անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ:
Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին՝ բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար՝ ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն և թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսևորումների:
Մեր աղոթքն ենք հղում առ Աստված՝ ողջ և առողջ պահելու մեր տուժած գործընկերներին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը