«Երկիր». Գործադիր մարմնի 3 ոլորտները ղեկավարում են մասնագիտությամբ բժիշկներ
Հայկական Մամուլ
Գործադիր մարմնի 18 ոլորտներից 3-ը ղեկավարում են մասնագիտությամբ բժիշկներ` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան: Առաջին երկուսի մասնագիտությունն առնչություն չունի իրենց ղեկավարած ոլորտների հետ: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օրինակ, ատամնաբույժի մասնագիտացում է ստացել Հերացու անվան բժշկական համալսարանում, սակայն, բացի սպորտի նախարարությունից, ղեկավարում է նաև ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:
«Երկիր».–Փաստորեն, մեր իշխանությունը գլխի է ընկել, որ իր կողմից լավ քանդած երկիրն այժմ միայն բժիշկների կարիք ունի: Այլ հարց է, թե ինչպես նրանք կարող են բժշկել ստանձնած ոլորտները, մանավանդ որ՝ կրթության ոլորտի գլխավոր բժշկի օրինակը բնավ հուսադրող չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ