«ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի աշխատասենյակից դուրս է եկել ահաբեկված
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, գնացել է նախագահական նստավայր՝ հաշվետվություն ներկայացնելու: Ըստ թերթի տեղեկությունների՝ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի աշխատասենյակից դուրս է եկել ահաբեկված և այլայլված: Ավելին, սենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոտեցել է քարտուղարուհու սեղանին և իր կրծքին ամուր սեղմած թղթերը սկսել է կոկիկ հավաքել թղթապանակի մեջ: Այդ ընթացքում Խաչատրյանի ձեռքերն անգամ դողացել են: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ պարզելու, թե ինչի վերաբերյալ է եղել իր ներկայացրած հաշվետվությունը, որն այդպես հունից հանել է Սերժ Սարգսյանին: «Ես սովորական, լուրջ տրամադրությամբ գնացել եմ, լուրջ քննարկումներ ենք ունեցել, ոչ մի նման խնդիր չի եղել: Հիմա Դուք հարցնում եք, ես չգիտեմ անգամ՝ ինչ պատասխանեմ, Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,-պարզաբանել է Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ